Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր և ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հարաբերություններում երբեք մտերմություն չի եղել, բայց առկա են վստահության վրա հիմնված հարաբերություններ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մեր միջև երբեք ոչ մի մտերմություն չի եղել, այն այժմ էլ չկա: Մեր միջև կան գործարար, լավ, ըստ իս, բավականին կայուն վստահելի հարաբերություններ, բայց իմ և նախագահի Թրամփի սերտ հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդել ԱՄՆ-ում ներքաղաքական վեճերի վրա։
ԱՄՆ-ի ներսում բոլոր այդ սկանդալներն սկսվել են նախքան Թրամփի հետ մեր ծանոթանալը։ Ինչ կապ ունի այստեղ մտերմությունը»,-ասել է Ռուսաստանի նախագահը՝ ելույթ ունենալով Ռուսաստանյան էներգետիկական շաբաթի շրջանակում: