fbpx
Սպորտ

Իմ կողմից կանեմ ամեն բան, բայց արդյունքը Բարձրյալն է որոշում․ Խաբիբ

UFC-ի թեթևքաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Դասթին Պորյեի դեմ աշնանային մենամարտից մեկ ամիս առաջ խոսել է իր վիճակի մասին։

«Ես հոգեբանական պատասխանատվություն եմ զգում, դա ճնշում է ինձ։ Ամենակարևորն այն է, որ հասկանամ, թե ուր եմ գնում և ինչ կարող եմ կորցնել: Պատրաստվում եմ, մարզվում:

Թե ինչ կլինի, ոչ ոք չգիտի: Իմ կողմից ես անելու եմ ամեն բան, բայց արդյունքը միայն Բարձրյալն է որոշում»,-նշել է Նուրմագոմեդովը։

Նշենք, որ Խաբիբի մենամարտը Պորյեի դեմ տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ Այն կկայանա Աբու Դաբիում’ UFC 242-ի շրջանակներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ