fbpx
Կառավարություն

Իմ նպատակը պայքարը չի եղել, այլ մեկ քայլ առաջ լինելը. Ռոբերտ Ղուկասյան

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր նպատակը ոչ թե պայքարն է եղել, այլ մեկ քայլ առաջ գնալը:

«Իմ նպատակը պայքարը չի եղել, այլ մեկ քայլ առաջ լինելը։ Հանքեր, ՀԷԿ-եր, անտառահատումներ. սրանք բոլորը մեծ վտանգ էին գյուղի համար, բայց հաղթեցինք։ Օլիգարխիայի դեմ պայքարում էլ հաջողեցինք (չնայած էն վախտ «Ֆեյսբուք» չէին մտնում, թե չէ..) և միայն այն պատճառով, որ մեկ քայլ առաջ էինք, միասնական ու անկանխատեսելի։

Մեր գյուղերում ասում են, որ եթե խոզը մտավ բախչեն ու բերքի համն առավ՝ էլ ոչ մի չափառ չի փրկի։ Սա ասֆալտի քաղաքականություն չի, այլ իրական կյանք։ Մեր գյուղերը պիտի արագ զարգացնենք (չափառենք), քանի դեռ ուշ չի։

Հ.գ. Երբ մարդը գանձ է գտնում, այն թաքցնում է հողի մեջ։ Հիմնականում չի կարողանում վայելել, բայց իրեն հարուստ է զգում ու դրա մասին գիտի միայն ինքը։ Սա մարդու հոգեբանությունն է»։

https://www.facebook.com/robert.ghukasyan.5/posts/3672278979464966

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ