Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում փետրվարի 23-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվելու է Լոռու մարզի հնարավորությունների ու զարգացման տեսլականի մասին ֆիլմ:
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումին ներկայացված է 18 ներդրումային ծրագիր: Միջոցառմանը ներկա են նախարարներ, մարզպետներ, դեսպաններ և այլ պետական այրեր: