Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը այս ամռանը համալրել է Լոնդոնի «Արսենալ»-ի կազմը։
Նրա տեղափոխությունից հետո համացանցում ակտիվորեն սկսեց քննարկվել բրազիլացու և Մատեո Գենդուզիի սանրվածնքերի նմանությունը: Երկրպագուները մինչ այժմ չեն դադարում ծաղրանկարներ պատրաստել դրա մասին:
Գենդուզին Canal+ հեռուստաընկերության եթերում անդրադարձել է այս թեմային։
«Իմ սանրվածքն ինձ ավելի է դուր գալիս: Այն ավելի գեղեցիկ է»,- ասել է ֆուտբոլիստը: