ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հերքում է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ իր տեղակալը անվտանգության հսկողությունը շրջանցելով զենք է մտցրել Ազգային ժողովի տարածք՝ ցույց տալու համար, որ անվտանգության համակարգը լավ չի աշխատում։ Գալստյանն այսօր լրագրողներին ասաց, որ նման դեպք չի եղել, դրա մասին ուղղակի քննարկում է եղել։
«Իմ տեղակալը զենք չի անցկացրել, ոչ էլ փորձել է։ Դա ուղղակի քննարկում է եղել, ենթադրում եմ, որ այդպիսի բան է եղել։ Բայց տենց բան չի եղել։ Քանի որ չէր աշխատում սարքերից մեկը, հիմա էլ խափանված է Դեմիրճյանի վրա տնտեսական մուտքի սարքը, էդ ժամանակ խնդիր է առաջացել, որ այդտեղ կարող է հնարավոր լինել անցկացնել, որովհետև պայուսակները չէին ստուգվում», – ասաց Գալստյանը։
Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ զենք բերելու և այլնի մասին բազմաթիվ քննարկումներ են լինում, բայց իրականում պարզապես քննարկում է եղել։