Ամերիկյան Bloomberg գործակալությունը ներկայացրել է իր վարկածով 2019 թվականի 50 ամենահաջողակ անձանց ցանկը: Այնտեղ ընդգրկված անձինք այդ պատվին են արժանացել 2019 թվականին ծավալած գործունեության համար:
Նրանց ընտրել են թղթակիցներ և խմբագիրներ ամբողջ աշխարհից։
Ցուցակում ընդգրկվել են երգչուհի Ռիհանան, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները, շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, այլք:
Ցուցակում է նաև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որն այս տարվա քաղաքապետի ընտրություններում գործածելով «Ամեն ինչ շատ լավ է լինելու» կարգախոսը՝ հավաքել է 54% ձայն և հաղթել իշխանության թեկնածուին՝ Բինալի Յըլդըրըմին:
Գործակալությունը գրում է, որ Իմամօղլուն մարտահրավեր է նետում Թուրքիայի նախագահ Էրդողանին և 2023 թվականին սպասվող Թուրքիայի նախագահական ընտրություններում լինելու է նրա գլխավոր մրցակիցը: