Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ամիսը 1 անգամ 2 տարբեր կազմակերպությունների պատվիրում է սոցհարցում անցկացնել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Այդ սոցհարցումների ընթացքում մասնակիցներին տրվել է «Ո՞վ է ձեր ամենահամակրելի քաղաքական գործիչը» հարցը:
Սոցհարցման արդյունքներով առաջին տեղում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որին հաջորդել է գլխավոր ընդդիմադիր քաղաքակակ ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Իսկ եռյակը եզրափակել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
4-րդ տեղում աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-AKP) նախագահ Դևլեթ Բահչելին է, 5-րդ տեղում է ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության նախագահ Մերալ Աքշեներն է: CHP-ի ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն 7-րդ տեղում է հայտնվել: