fbpx
Հասարակություն

Ինչ է արգելվում անցկացնել ՀՀ-ից Վրաստան

Ինչ է արգելվում անցկացնել ՀՀ-ից Վրաստան։ Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է ցանկը և դրանց խախտման համար նախատեսված պատասխանատվության աստիճանը:

Արգելված դեղամիջոցներ. Վրաստանի տարածք առանց համապատասխան փաստաթղթերի արգելվում է ներմուծել թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես նաև այն համակցված պատրաստուկները, որոնց բաղադրության մեջ առկա են Ացետիլդիհիդրոկոդեին, Դիհիդրոկոդեին, Կոդեին, Նիկոդիկոդին, Նիկոկոդին, Նորկոդեին, Ֆալկոդեին, Էթիլմորֆին և այն համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Էֆեդրին, Նորէֆեդրին, Պսևդոէֆեդրին (լիրիկա, սուբոտեքս, մետոմորֆին և այլն)։

Ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի՝ նախատեսված է պատիժ՝ 7-ից մինչև 14 տարվա ազատազրկում։

Ծխախոտի թույլատրելի չափաքանակ. Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել, այնուհետև աճուրդով վաճառվել։

Տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրում. 2018թ․ մարտի 1-ից սկսած Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձիք կտուգանվեն 100-200 լարի։

Զենք. Եթե ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքում զենք կրելու թույլտվություն ունի, ապա Վրաստան մուտք գործելիս պետք է ներկայացնի տվյալ զենքի վկայականն ու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը։

Գումարի թույլատրելի չափ. Վրաստանի տարածք մուտք գործող քաղաքացին իր հետ առանց հայտարարագրելու կարող է տեղափոխել մինչև 30 000 լարի (12 000 դոլար) չափով գումար: Դրանից ավելի գումար տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարագրել այն։

Այս մասին հաղորդում է galatv.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ