Վարսակը շատ առողջարար հացահատիկ է, քանի որ այն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Սննդակարգում այն կանոնավոր ներառելու դեպքում տարբեր դրական ազդեցություններ են նկատվում, գրում է Mail.ru-ն։
Առաջին հերթին նշվում է ստամոքսի և աղիքների աշխատանքի նորմալացումը։ Եթե մարսողության հետ կապված խնդիրներ կան, ապա վարսակի օգտագործումը կարող է լուծել դրանք։ Բանն այն է, որ այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ։ Մեծահասակ մարդուն խորհուրդ է տրվում ամեն օր մոտ 30 գրամ բջջանյութ օգտագործել։ Այնպես որ այս շիլայի կանոնավոր օգտագործումը հաճելի զգացողություններ կառաջացնի ստամոքսի և աղիների հատվածում, կբարելավի դրանց աշխատանքը, ինչպես նաև կկանխարգելի քաղցկեղի, ավելի ճիշտ՝ կոլոռեկտալ քաղցկեղի առաջացումը։ Եթե կա փորկապություն, ապա այս ուտեստը շատ տեղին կլինի։
Վարսակը նվազում է սրտի և արյան անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Նախ՝ այն պարունակում է բետա-գլյուկան, և կարող է նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինը։ Լինոլեաթթուն նվազեցնում է տրիգլիցերիդները: Ավելին, այն պարունակում է հատուկ ճարպաթթուներ, որոնք օգնում են արյան շրջանառության համակարգին։ Այն նաև պարունակում է մագնեզիում և կալիում, և դրանք երկու շատ օգտակար հանքանյութեր են սրտանոթային համակարգի համար։
Վարսակը նաև լավ է ազդում մաշկի վրա, ուստի շիլան խորհուրդ է տրվում մաշկային տարբեր հիվանդությունների դեպքում։ Դա պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է հատուկ միկրոտարրեր, ինչպիսիք են, մասնավորապես, ցինկը, երկաթը, մանգանը և մագնեզիումը:
Միշտ պետք է ընտրել ամբողջահատիկ վարսակը: Հենց նա է բարենպաստ ազդում օրգանիզմի վրա: Արագ պատրաստվող շիլաները գործնականում ոչ մի օգուտ չունեն, այլ պարզապես հագեցնում են կալորիաներով։ Նաև չպետք է մոռանալ չափի և անհատական առանձնահատկությունների մասին, քանի որ նույնիսկ ամենաօգտակար մթերքը, որոշակի պայմաններում, կարող է վնաս պատճառել: