fbpx
Աշխարհ

Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը Բաքվում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Բաքու: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Հաղորդվում է, որ Էրդողանի ու Ալիևի նախագահությամբ Բաքվում անցկացվելիք նիստի ընթացքում նախատեսվում է վերանայել 2 երկրների հարաբերությունները տարբեր բնագավառներում՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության խորացման վրա:Այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք պայմանագրեր, որոնց վերջնանպատակն է Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի:

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտնել է, որ վերոնշյալ նպատակին հասնելուն ի թիվս այլ պայմանագրերի կնպաստի նաև 2 երկրների միջև «Արտոնյալ առևտրի պայմանագիրը», որի պատրաստման վրա շատ ջանք ու ժամանակ են ծախսել:

Հիշյալ պայմանագրերի շարքում կարևորներից է լինելու նաև Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի և Ադրբեջանի արտահանումն ու ներդրումների աջակցության հիմնադրամի միջև համագործակցության գործողությունների պլանի ստորագրումը:

Նշվում է, որ 2019-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ դոլար, որից 1.6 մլրդը կազմում է Թուրքիայից Ադրբեջան արտահանումը, իսկ 394 մլն դոլարը՝ Ադրբեջանից Թուրքիա արտահանումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ