Հանրային խորհրդի նախկին նախագահ, քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը օգոստոսի 30-ին Facebook-ի իր էջում մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Շուշիի մասին, որտեղ Ալիևը ասում էր, որ եթե Շուշին հայկական է, ապա «ինչո՞ւ է այդ վիճակում գտնվել, ինչո՞ւ էր այդպես քանդված, ինչո՞ւ չկար գոնե մեկ շենք․․․ բացի հայ 3-4 չինովնիկների վիլաներից, չկար այնտեղ ոչ մի շինություն», ու արձագանքելով սրան մի քանի հարց է ուղղել։
- Հայաստանի սուվերեն տարածքում չի կարող այլ սուվերեն երկրի միջանցք լինել․ ԱԽ քարտուղար
- Ադրբեջանը թաքցնում է տասնյակ հայերի գերեվարման փաստը․ Արարատ Միրզոյանի ուղերձը
«Հիմա հարց․ Շուշիի ֆեոդալը կամ ֆեոդալները (նորօրյա «մելիքները») ովքե՞ր էին, որ այնտեղ էլ նրանք էին որոշում՝ ի՞նչ կառուցվի կամ չկառուցվի․․․
Ինչո՞ւ Շուշիում լայնածավալ վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել։
Այդ ի՞նչ զգայունություններից էր խոսում Ռոբերտ Քոչարյանը Շուշի դեպքում, որ չեն ցանկացել Իլհամին խոցել, և ըստ իր անուղղակի խոստովանությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը Շուշիում նախագահական երդմնակալության կազմակերպումով խախտեցին իրենց ու Ալիևի «զգայուն պայմանավորվածությունը ու սադրեցին պատերազմ»։
Ի՞նչ կա թաքնված հայոց բերդաքաղաքի լիակատար չբնակեցման ու չվերակառուցման, այնտեղ խոշոր պետական միջոցառումներ չանելու տակ. տեղական ֆեոդալական շահե՞ր, կոռուպցիա՞, թե՞ պայմանավորվածություններ․․․», – ասվում է Սաֆարյանի գրառման մեջ։