fbpx
Արցախ

Ինչ մեդալ ուզում է դոշներից կախած լինի, բանակ թանալածն իրավունք չունի Ղարաբաղի հարցից խոսի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ կառավարությունը ԼՂ բանակցությունների հարցում հանրությունից գաղտնիք ունենալ չի կարող:

Նա նշեց, որ ձորձագետի մակարդակով Ղարաբաղի հարցին տիրապտելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

Անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան սպասվող համաձայնագրի ստորագրմանը Փաշինյանն ասաց, որ դա ԵՄ-ի ու Ադրբեջանի բանակցություններն են։

«Իհարկե, առնչություն ունի մեզ հետ, բայց ուղիղ առնչություն չունի։ Նաև ԵՄ մեր գործընկերների հետ շփումներում ես ասել եմ, որ ճիշտ կլինի բանակցային գործընթացներում տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղվեն»,- ասաց նա։

Վարչապետը նաև  անդրադարձավ այն խոսակցություններին, որ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ հեգնում են իր այն թեզը, թե ԼՂ հարցը որոշելու է ժողովուրդը։

«Էն ժամանակ էլ ասում էին ժողովո՞ւրդը պետք է որոշի՝ ով ընտրվի վարչապետ, հանրապետականները հարցազրույցներ էին տալիս ու ծիծաղում, ընտրեցի՞ն, եղա՞վ, թե՞ չէ։ Հիմա էլ ասում ենք ժողովուրդը պետք է որոշի ԼՂ հարցը, էլի մարդիկ կան, ասում են ո՞նց պետք է ժողովուրդը որոշի, բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք պետք է որոշեք՝ մի քանի կոռուպցիոներներով, բանակ թալանածներով պետք է Ղարաբաղի հարցի ճակատագիր որոշե՞ք, դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարց որոշեք, այո՛, ամեն ինչ պետք է որոշի ժողովուրդը, համակերպվե՛ք»,- ասաց նա։

«Գնում ենք բանակցությունների, ասում են՝ «ծախում են», ծախողը դուք եք, ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի։ Մարդիկ, որ երկիրը թալանել են, գրում են՝ «գնաց բանակցությունների, հաստատ ծախում են», ո՞վ են դրանք ընդհանրապես, էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացածները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները, նրա՞նք են Ղարաբաղի հարցը լուծելու, նրան չունենք բարոյական իրավունք, ինչ մեդալ ուզում է դոշներից կախած լինի, բանակ թանալածն իրավունք չունի Ղարաբաղի հարցից խոսի»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանընաև հավելեց, որ եթե բանակցությունների արդյունքում լինի այնպիսի լուծում, որն արժանի համարի ժողովրդին ներկայացնելու, հնարավոր է, հանրահավաք, հանրաքվե կամ տեսաուղերձ լինի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ