Թերապևտ, սննդաբան Յուլիա Պիգարևան նշել է, թե մինչև ձմռան ավարտը ինչ մրգեր և բանջարեղեն պետք է օգտագործել։
«Прайм»-ի հետ զրույցում նա ասել է, որ սեզոնային բանջարեղենն ավելի օգտակար հատկություններ ունի՝ նշելով, որ կարտոֆիլն ավելի շատ ածխաջրեր է պարունակում, քան լոլիկը՝ համապատասխանաբար 17 գրամ և 3,2 գրամ։
Մասնագետը խորհուրդ է տալիս մինչև ձմռան ավարտը ուտել խնձոր, ճակնդեղ, կարտոֆիլ և գազար, ինչպես նաև ջերմոցային լոլիկ և վարունգ։
Նրա խոսքով՝ կարելի է նաև աշուն-ձմեռ ժամանակահատվածում վիտամիններ ընդունել։