Սագախոտ (քինոա) կոչվող հացահատիկը B խմբի բազմաթիվ վիտամիններ է պարունակում: Բացի դրանից, այս հացահատիկը կարող է միաժամանակ հարստացնել սննդակարգը սպիտակուցներով և բջջանյութով: Դրա մասին MedicalXpress-ին հայտնել է Ռոդ Այլենդի (ԱՄՆ) համալսարանի սննդաբան, բժիշկ Մայա Վադիվելուն։
Ըստ սննդաբանի՝ մարդիկ պետք է ձգտեն մրգերի ու բանջարեղենի բազմազանությամբ, անխառն ձավարեղենով, առողջարար յուղերով ու բուսական ծագմամբ սպիտակուցներով հարուստ սննդակարգի։ Միևնույն ժամանակ, քաղցր ըմպելիքների և վերամշակված սննդամթերքի մեծ մասից պետք է խուսափել:
Վադիվելուն նշել է, որ սագախոտի օգտագործումն օգնում է ավելի հավասարակշռված սննդակարգից օգտվել։ Այս հացահատիկից պատրաստված ճաշատեսակները պարունակում են ինչպես բուսական սպիտակուց, որը օրգանիզմի հիմնական կառուցողական բաղադրիչն է, այնպես էլ բջջանյութ՝ աղիների առողջության համար կարևոր դիետիկ մանրաթել։
Բացի դրանից, սագախոտը բոլոր ինը անփոխարինելի ամինաթթուների աղբյուր է, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար: Այս մթերքը պարունակում է նաև մի քանի B վիտամիններ, որոնք նյութափոխանակության և նյարդային համակարգի աշխատանքի մեջ առանցքային դեր են խաղում: