fbpx
Առողջապահություն

Ի՞նչ վիտամիններ ու հանքանյութեր են հարկավոր կանանց

Կանանց համար շատ կարևոր է սննդի կամ բժշկի կողմից նշանակված հավելումների միջոցով բավարար քանակությամբ երկաթ և կալցիում ստանալը: Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Սուրայո Նազարովան։

«Երկաթն օգնում է կանխարգելել սակավարյունությունը և հատկապես կարևոր է վերարտադրողական տարիքի կանանց համար: Կալցիումն անհրաժեշտ է օստեոպորոզը կանխելու համար, իսկ մագնեզիումը՝ նախադաշտանային համաշտանիշը մեղմելու և սրտի առողջությունը պահպանելու»,- նշել է բժիշկը։

Բացի այդ, բոլորին անխտին անհրաժեշտ է վիտամին D, որը կարևոր է ոչ միայն ոսկորների առողջության, այլև իմունային համակարգի բնականոն գործունեության համար, վիտամին C, որը պաշտպանում է բջիջներն ազատ ռադիկալների հասցրած վնասից ու աջակցում է իմունային համակարգի և մաշկի աշխատանքին, ինչպես նաև B խմբի վիտամիններ, որոնք առանցքային դեր են խաղում էներգիայի փոխանակության և նյարդային համակարգի պահպանման գործում:

Միևնույն ժամանակ բժիշկն ընդգծել է, որ վիտամինային համալիրներն օգտակար են միայն այն դեպքում, եթե հաշվի են առնվել կնոջ անհատական կարիքները։ Դրանք ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն ընդունել, քանի որ որոշ հավելումներում միկրոտարրերի պարունակությունը կարող է չափազանց բարձր լինել, ինչը կարող է վնասել առողջությանը։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տվել մինչ վիտամիններ գնելը նախ ուշադիր ուսումնասիրել դրանց բաղադրությունը, խորհրդակցել բժշկի հետ և կարդալ դրանք փորձած անձանց մեկնաբանությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ