Քաղաքականություն

Ի՞նչ վտանգներ է պարունակում թուրքական անօդաչուներով Արցախի մշտադիտարկումը․ Նարեկ Այվազյան

Կոչ եմ անում իշխանություններին և ընդդիմադիրներին, որպեսզի միջազգային կառույցների առաջ բարձրաձայնեն և արգելափակեն Արցախի օդում թուրքական դրոնների կիրառումը։ Ինչու՞։

Թուրքերը մեզ սպանում էին անօդաչու թռչող սարքերով, ու հիմա ռուսական կողմը, որը խաղաղապահ առաքելություն է իրականացնում հինգ տարով, վստահում է ու թույլ է տալիս, որպեսզի Արցախը վերահսկվի նմանատիպ սարքերով։ Այսինքն, թույլ են տալիս, որ ահաբեկվեն մեր հայրենակիցները՝ ոտնահարելով նրանց ապրելու իրավունքը (հանգիստ ապրելու, իրենց, իրենց հարազատների կյանքին և երկրին վտանգ չսպառնալու մասին է խոսքը)։

Այս հարցը շատ շտապ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի առաջ բարձրաձայնվի և դադարեցվի նման սարքերի կիրառումը հայկական օդային տարածքում։ Ոնց երևում է՝ ռուսական կողմի գերխնդիրը Արցախի բնակիչները չեն, այլ իրենց ռազմական ներկայությունն է՝ Պուտինի գերիշխանությանց կեղծ ցուցադրումը։

Նարեկ Այվազյան

Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում շատ անգամներ տվյալներ են ստացվել, որ հայկական կողմը Բայրաքթար է խոցել։ Օրինակ՝ հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնեց, որ Արցախի ՊԲ-ն մինչ այդ շուրջ մեկ տասնյակ Բայրաքթար է խոցել։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5276683515676833?__cft__%5B0%5D=AZUo8NosTdc9uBHxquX44day07ual5m-emPTAyhLW5eVFnibBdhvkXiTbOb67NgL7hX4r9ROhsBlCNbu15uwd7ExV7rOK3eqC_rAm6VvUNFvdhmSZhZPWfF6fjhxyCGRm70&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ