Ինչո՞վ է հարուստ նարինջը

Ամենադիտվածներ

Նարինջը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով:

Նարինջը վիտամին C-ի ամենահարուստ աղբյուրներից է, որի միջին չափի մեկ միրգը ապահովում է մարդու վիտամին C-ի օրական արժեքի 117 տոկոսը:

141 գ նարինջը պարունակում է հետևյալ սննդանյութերը.

65 կալորիա

16,27 գ ածխաջրեր

3,4 գ մանրաթել

61 մգ կալցիում

14 մգ մագնեզիում

238 մգ կալիում

63,5 մգ վիտամին C

Վիտամին C-ն օրգանիզմում գործում է որպես հզոր հակաօքսիդանտ։ Այս վիտամինն անհրաժեշտ է նաև իմունային համակարգի աշխատանքի համար: Այն ուժեղացնում է իմունային ֆունկցիան՝ օգնելով մարմնին կլանել երկաթը բուսական ծագման մթերքներից:

Մարդու մարմինը չի կարող ինքնուրույն արտադրել վիտամին C, ուստի մարդիկ պետք է ստանան այս վիտամինն իրենց սննդակարգից: Նարինջը պարունակում է նաև պեկտինի բարձր մակարդակ, այն մանրաթելն է, որը կարող է առողջ պահել հաստ աղիքը։

Նարինջը նաև ապահովում է հետևյալ օգտակար վիտամինները.

վիտամին A՝ միացություն, որը կարևոր է առողջ մաշկի և տեսողության համար

B-վիտամիններ, ներառյալ թիամինը և ֆոլաթթուն, որոնք օգնում են առողջ պահել նյարդային և վերարտադրողական համակարգերը և օգնում են արյան կարմիր բջիջների ստեղծմանը:

Մարդիկ կարող են ինքնուրույն ուտել նարինջը կամ խմել մեկ բաժակ մաքուր նարնջի հյութը որպես թարմացնող միջոց: Ն

Մարդիկ կարող են նաև նարնջի կեղևը քերել աղցանի կամ մածունի մեջ։

Ամենաթարմ