ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է, թե ինչպես է զարդարված Սպիտակ տունը Սուրբծննդյան տոների առթիվ: ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձևավորման տեսագրությունը հրապարակված է Մելանյայի և Սպիտակ տան Twitter-ում:
«Սպիտակ տանը թևածում է Ամերիկայի ոգին»,-գրել է Մելանյան։
Սպիտակ տան հարկաբաժիններում կանգնեցված են Ծննդյան տոների եղևնիներ: Նաև նստավայրում կարելի է տեսնել սեղան՝ Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամրջի, Սպիտակ տան և Ազատության արձանի մակետներով: Գլխավոր սեղանատան բուխարին գեղազարդված է կարմիր վարդերով:
Սպիտակ տան ամանորյա գլխավոր տոնածառը Վաշինգտոն՝ նախագահի նստավայր են բերել նոյեմբերի 25-ին Փենսիլվանիայի նահանգից: Այն դիմավորել է Մելանյա Թրամփը:
“The Spirit of America” is shining in the @WhiteHouse! I am delighted to share this beautiful exhibit of patriotism for all to see, and excited for everyone to experience the beauty of the #Christmas season! pic.twitter.com/qGxxl9qBrd
— Melania Trump 45 Archived (@FLOTUS45) December 2, 2019