Օգոստոսի 10-ին Սախարովի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը որոշեց գնալ նախագահի աշխատակազմի գրասենյակ: Ճանապարհին բախումներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանների միջև, որոնք շարունակվեցին մի քանի ժամ: ОВД-Инфо-ի տվյալներով ձերբակալվածների թիվը անցնում է 200-ը: Այս մասին հայտնում է Дождь-ը:
Հեռուստաընկերությունը նաև ֆոտոշարք է ներկայացրել՝ նկարագրելով, թե «ինչպես են բերման ենթարկում Մոսկվայի կենտրոնում զբոսնող քաղաքացիներին»:


























