Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին խոսել է այն մասին, թե ինչպես են ՆԱՏՕ-ում որոշումներ կայացնում։
Նրա խոսքերը փոխանցում է BBC-ն։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ում որոշումները չեն կարող պատրաստվել առանձին պետությունների կողմից ու պատասխան միջոցները պետք է քննարկվեն բոլոր գործընկերների կողմից։
Փսակիի խոսքով՝ ոչ ոք չի ցանկանում ներքաշվել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։