fbpx
Առողջապահություն

Ինչպե՞ս կարելի է տարբերել միգրենը գլխացավի այլ տեսակներից

Ի տարբերություն գլխացավի այլ տեսակների, միգրենն ավելի հաճախ ի հայտ է գալիս դեռահասության և պատանեկության տարիներին։ Ընդ որում՝ ի տարբերություն փնջային (կլաստերային) գլխացավի, միգրենն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Այս մասին MedicalXpress-ի հետ զրույցում ասել է ամերիկացի բժիշկ Ջոն Մեսմերը։

Մասնագետի խոսքով՝ միգրենը սաստիկ, բաբախուն գլխացավն է, որը կարող է ի հայտ գալ պարբերաբար (երբեմն ամիսը մի քանի անգամ): Միգրենը կարող է ուղեկցվել այսպես կոչված աուրայով, զգայական խանգարումով, որը կարող է ներառել աչքերի առաջ վառ լույսի կամ սև բծերի ի հայտ գալը և տեսողության այլ խանգարումները: Միգրենը սովորաբար ախտահարում է գլխի մի կողմը և կարող է պահպանվել մի քանի օր: Ընդ որում՝ ֆիզիկական ակտիվությունը սովորաբար էլ ավելի է վատթարացնում վիճակը: Բժիշկը նաև հավելեց, որ միգրենը, ի տարբերություն գլխացավի այլ տեսակների, ի հայտ է գալիս երիտասարդ տարիքում։
Փնջային գլխացավը որպես նյարդաբանական խանգարում նույնպես բնութագրվում է գլխի մի կողմում կամ մեկ աչքի մոտ տեղակայված կրկնվող, սաստիկ ցավով: Բժշկի խոսքով՝ ցավի այս տեսակը, ի տարբերություն միգրենի, ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ և պայմանավորված է եռվորյակ նյարդի աշխատանքի խանգարմամբ։

Միգրենի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ ալկոհոլի և սննդամթերքի որոշ տեսակների գործածությունը, ինչպես նաև կանանց մոտ դաշտանային ցիկլի որոշակի փուլերն այս խնդրի զարգացմանը նպաստող ամենատարածված գործոններից են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ