«Միլան» – «Յուվենտուս» խաղի առաջին կեսի 28-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը փոխարինվեց։ Նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Օլիվիե Ժիրուն։
Իբրայի փոխարինմանն անդրադարձել է «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։
Վերջինս նշել է, որ Իբրան ցավ է զգացել աքիլեսյան գարշապարի մասում որից հետո փոխարինվել է։
Պիոլին հույս է հայտնել, որ Իբրահիմովիչը դաշտ կվերադառնա առաջիկայում։
Պիոլիի խոսքերը փոխանցում է Football Italia-ն։
Նշենք, որ հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։