fbpx
Գիտություն

Ինչո՞ւ է անհետացել հնագույն քաղաքը

Սիդնեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ կամբոջական հսկա քաղաքներից մեկը՝ Անգկոր-Թհոման, ոչ թե միանգամից դատարկվել է, քանի որ բնակիչները լքել են քաղաքը, ինչպես նախկինում էին համոզված գիտնականները, այլ աստիճանաբար է դատարկվել: Ավելի ճիշտ բնակչության թիվն աստիճանաբար նվազել է, ինչը հանգեցրել է երկրագնդից հնագույն մեգապոլիսի բնաջնջմանը, գրում է Phys.org կայքը:

Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել ՝ ուսումնասիրելով հողը, և հասկացել, որ ժամանակի ընթացքում բնակիչները դադարել են զբաղվել հողագործությամբ:

Պարզվել է, որ 14-րդ դարի առաջին տասնամյակում հողագործության և ծառահատման դեպքերն աստիճանաբար նվազել են: Դարավերջին տարածքն արդեն ճահճապատ է եղել, ինչը նշանակում է, որ բնակչությունը վերացել է:

Անգկոր-Թհոմա քաղաքի անկումը պայմանավորված չի եղել ավերիչ բանակների ներխուժմամբ կամ ենթակառուցվածքների ոչնչացմամբ:

Ի դեպ, Անգկորը եղել է Կամբոջայի պատմական մարզերից մեկը: Մինչև վերջերս գիտնականները համոզված էին, որ քաղաքը ասպատակել են հարևան ագրեսիվ պետությունները, ինչի արդյունքում բնակիչները լքել են այն:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ