«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն իսպանական Պրիմերայի 25-րդ տուրի «Սելտա Վիգոյի» դեմ խաղում փոխարինվել է ընդմիջմանը: Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ադրիա Ալբեցը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Արաուխոն մկանների թեթև լարվածություն ունի։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք նա կմասնակցի՞ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» դեմ փետրվարի 21-ին կայանալիք առաջին հանդիպմանը: Բայց թիմը լավատեսորեն է տրամադրված ուրուգվայցու՝ առաջիկա խաղին մասնակցելու հարցում։