Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կիսվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերվող BBC-ի հոդվածով։
Պատգամավորը նաև գրել է․
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա»։

