fbpx
Ժամանց

50 Cent-ը պատրատվում է 8-րդ մղոն ֆիլմի հիման վրա հեռուստասերիալ նկարահարել

Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը պատրատվում է 2002 թվականին նկարահանված «8-րդ մղոն» ֆիլմի հիման վրա հեռուստասերիալ նկարահարել։ Ռեփերը այս մասին հայտնել է Big Boy TV-ին տված հարցազրույցում։

«Էմինեմը նույնպես կմասնակցի նախագծին։ Դա շքեղ կլինի»,- ասել է ռեփերը։

«8-րդ մղոն» ֆիլմի գլխավոր դերակատարը եղել է աշխարհահռչակ ռեփեր Էմինեմը։ Ֆիլմը նկարագրում է Ջիմի «Ճագար» Սմիթ կրտսերի (Էմինեմ)՝ երիտասարդ սպիտակամորթ ռեփերի կյանքը, ով 1995 թվականին ապրում էր Դեթրոյթում, և ռեփերի կարիերա սկսելու նրա փորձերը: Էմինեմը 2003 թվականին ստացել է «Օսկար» մրցանակ ֆիլմում հնչող «Lose Yourself» երգի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ