ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե ինչու է հետ կանչվել դիմակ չկրելու համար տուգանքի ավելացման նախագիծը։
Նա ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունում քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքում եկել են եզրահանգման, որ այս պահի դրությամբ տուգանքների բարձրացումը նպատակահարմար չէ։
Գաբրիելյանը նշեց, որ տուգանքի չափի արդյունավետությունը պետք է որոշվի կիրառման ընթացքում, բայց 10 հազար տուգանքը նույնպես մեծ գումար է ու հնարավոր է այդ չափի տուգանքով հասնել իրավիճակի բարելավման։
Պատգամավորը նաև անդրադարձավ Արմեն Սարգսյանը այն հայտարարությանը, որ պետք է նախագահը լիազորություն ունենա ՍԴ 3 անդամ նշանակելու համար․ «Քննարկելի տարբերակ է», – ասաց Գաբրիելյանը։