fbpx
Իրավական

Ինչու՞ են դատավորները հեռանում դատական համակարգից

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսեց՝ դատական համակարգից դատավորների հեռանալու մասին։

«Դատավորները հեռանում են ոչ միայն այն պատճառով, որ հույս չունեն, թե սոցիալական երաշխիքները կավելանան, այլ նաև, որովհետև դատավորները գտնվում են թիրախում: Դատավորների կամ դատական իշխանության նկատմամբ քամահրանքը, քննադատությունը մեծ է: Լուտանքը, որ թափվում է դատական իշխանության ու դատավորների վրա, դարձնում է այն ոչ հրապուրիչ: Այո´, մենք ունենք դատավորների թափուր տեղեր, հայտարարվում է մրցույթ, դրական գնահատական ստացողների թիվը շուրջ 3 անգամ պակաս է, քան թափուր տեղերն են»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ դատական իշխանության հրապուրիչ լինելու համար պատասխանատու է յուրաքանչյուրը:

«Դա արժեք է, դրա համար պետք է դողան բոլորը: Պետք է շատ զգույշ լինեն, երբ վարկաբեկում են դատավորին կամ դատական իշխանությանը: Քանի՞ փաստաբան գիտեք, որ գործ է պարտվել և բարձր է գնահատել դատական ակտը, հրապարակայնորեն շնորհավորել է հաղթող կողմի փաստաբանին, երբ պարտվել է դատական ակտը: Չի կարող այնպես լինել, որ բոլոր դատական ակտերը վատը լինեն»,- ասաց Զեյնալյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ