fbpx
Իրավական

11:10 9/9/2019

Ինչու հնարավոր չէ որոշում կայացնել նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության վերաբերյալ․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չենք մոռանում, որ Իվանյանի կողմից քննվող քրեական գործը դեռ չի կարճվել և հայտնի չէ, թե արդյոք պաշտոնատար անձի կողմից բնակչությունից, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցվել կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդվե՞լ են, թե՞ ոչ։

Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը չավարտված՝ հնարավոր չի գործը կարճել։ Ըստ այդմ՝ պիտի սպասել քննության ավարտին, որից հետո կա երեք տարբերակ.

1. Ծառայողական քննության արդյունքները ուղարկել ՀՔԾ քրեական գործ հարուցելու նպատակով:
2. Հանցակազմի բացակայության հիմքերով, բայց գործի օբյեկտիվությունը պահպանելու համար նշանակել քննչական խմբի նոր ղեկավար:
3.Գտնել, որ նախկին բննախ Գրիգորյանի ու Իվանյանի միջև բարեկամական կապը չի ազդել քննության օբյեկտիվության վրա և թույլ տալ Իվանյանին ավարտին հասցնել «անկողմնակալ» քննությունը։

Թե նշված տարբերակներից որը կլինի, դա այլ հարց է, բայց այն որ մինչև այդ հնարավոր չի որոշում կայացնել նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության վերաբերյալ, դա օրենքի պահանջ է»։

Չենք մոռանում, որ Իվանյանի կողմից քննվող քրեական գործը դեռ չի կարճվել և հայտնի չէ, թե արդյոք պաշտոնատար անձի կողմից…

Geplaatst door Գարեգին Միսկարյան op Zondag 8 september 2019

Վերեվ