քննչական խումբ
Հերթական սպանությունը Քանաքեռում
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա։ Այս մասին գրում է Shamshyan-ը։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները նշված տանը՝ հյուրասենյակում հայտնաբերել են 54-ամյա Տիգրան Կ.-ի դին։ Նախանական եզրակացությամբ՝ նրա դեմքին կան բռնության հետքեր։ Փաստի առթիվ քննչական խումբ է ստեղծվել, հարուցվել է…
Պարզվում են Գյումրիում տեղի ունեցած 25-ամյա բնակչի սպանության հանգամանքները
2021թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, Գյումրու շտապ բուժօգնության կայանից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին տղամարդու դիակ կա: Կատարված դեպքի վայրի զննությամբ վերոհիշյալ հասցեում բերանքսիվայր դիրքով հայտնաբերվել է նույն շենքի 25-ամյա բնակչի դիակը՝ կրծքավանդակի թիկնային շրջանում մեկ կտրած-ծակած թափանցող վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ…
Բացահայտվել է քրեական ենթամշակույթի հետ կապված առերևույթ հանցագործության հերթական դեպքը
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ բացահայտվել է քրեական ենթամշակույթի հետ կապված առերևույթ հանցագործության հերթական դեպքը. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը կալանավորվել է: «ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից…
Ինչու հնարավոր չէ որոշում կայացնել նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության վերաբերյալ․ Գարեգին Միսկարյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չենք մոռանում, որ Իվանյանի կողմից քննվող քրեական գործը դեռ չի կարճվել և հայտնի չէ, թե արդյոք պաշտոնատար անձի կողմից բնակչությունից, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցվել կամ այդպիսի…
Քննչական խմբի ղեկավարը խոսել է Արմեն Սարգսյանի և «Լիդիան»-ի կապի մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Լիդիան» ընկերության և Ամուլսարի հանքի հետ: Այս հարցն այսօր ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին: «Լիդիանի կայքում հրապարակված են բաժնետրերի ցանկը և այն ընկերությունների ցանկը, որոնք ֆինանսական ներդրում են կատարել տվյալ ծրագրում: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի մանակցությանը, բաժնետեր լինելուն, այդ…
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը կշարունակի մնալ ազատության մեջ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով դատախազության և Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքները: Դատարանը երկու բողոքն էլ մերժեց: Դատարանը, փաստորեն, ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը:






