fbpx
Աշխարհ

Ինդոնեզիան Նուսանտարա անունով նոր մայրաքաղաք կունենա

ТАСС-ի հաղորդմամբ՝ Ինդոնեզիայի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաքը Ճավա կղզուց Արևելյան Կալիմանտան կղզի տեղափոխելու օրինագծին։ Հունվարի 17-ին Ինդոնեզիայի պետական զարգացման պլանավորման նախարարը հայտնել է, որ նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա։

Նման որոշման պատճառը ներկայիս մայրաքաղաք Ջակարտայի և նրա 30 միլիոնանոց բնակչության հետ կապված խնդիրներն են։ Քաղաքն աստիճանաբար անցնում է ջրի տակ՝ տարեկան մոտ 15 սանտիմետր: Դա պայմանավորված է տարածքի ճահճային բնույթով և քաղաքով անցնող գետերի առատությամբ, որոնք լվանում են հողը։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մայրաքաղաքը տեղափոխելու մտադրության մասին հայտարարել էր դեռ 2019 թ., սակայն նախագծի իրականացումը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Մայրաքաղաքի տեղափոխման նպատակով հատկացվել է շուրջ 32 մլրդ դոլար։ Մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի տեղափոխելու գործընթացը կավարտվի մինչև 2024 թ.։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ