fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Բոգորավատու կղզու շրջանում գրանցվել է  6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին  հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները  զգացվել են UTC ժամանակով 23.59-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու Արևելյան Նուսա Տենգարա նահանգից 76 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը 31 կմ խորության վրա էր:

Ավերածությունների և տուժածների մասին դեռ չի հաղորդվել:

Ինդոնեզիան՝  Խաղաղօվկիանոսյան հրե օղակի (հզոր տեկտոնական բեկման) մասն է: Երկրագնդի այս շրջանում են գտնվում ամենաակտիվ տեկտոնական սալերը, որոնցից մեկը տեղաշարժվում է տարեկան 7 սմ արագությամբ: Սեյսմոլոգներն այստեղ ամեն տարի գրանցում են 4,0 մագնիտուդից բարձր 6-7 հազար երկրաշարժ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ