Սպորտ

Ինձ դուր է գալիս, երբ տրիբունաներից սուլում են. Ռոնալդու

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է առանց հանդիսատեսի ներկայության անցկացվող խաղերի մասին:

ֆուտբոլիստը հայտնել է, որ իրեն դուր է գալիս, երբ տրիբունաներից սուլում են:

«Ինձ դուր է գալիս, երբ տրիբունաներից սուլում են: Այդ ամենից մարմինս փշաքաղվում է: Բայց առողջությունն առաջին տեղում է: Եթե ​​ԱՀԿ-ն ասում է, որ հնարավորություն չկա, ապա վերջ: Ամենակարևորը մարդկանց առողջությունն է:

Առանց երկրպագուների խաղը նույնն է, ինչ կրկես գնաս և ծաղրածուների չտեսնես, կամ էլ՝ պարտեզ գնաս և ծաղիկներ չգտնես»,-ասել Ռոնալդուն:

Այս մասին տեղեկանում ենք Record-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ