Ռաֆայել Նադալի հետ առաջիկա հանդիպումից ունեցած սպասելիքների մասին է խոսել Ռոջեր Ֆեդերերը:
«Ինչպես ցանկացած մրցակցի դեմ խաղում, Նադալի հետ պայքարում ևս հաղթելու հնարավորություն կունենամ: Հակառակ դեպքում ոչ ոք չէր գա ստադիոն, արդյունքները նախապես հայտնի կլինեին:
Ինձ համար բարդ էր հասնել Ռաֆայի հետ հանդիպմանը: Մեր հանդիպման համար ինձանից 5 խաղ պահանջվեց: Այժմ շատ ուրախ եմ:
Եթե ցանկանում ես գրունտային որևէ մրցաշարում հաջողության հասնել, անխուսափելի է Նադալի հետ հանդիպումը: Երբ ես որոշեցի մասնակցել գրունտային մրցաշարերի, հույս ունեի, որ կհանդիպեմ Նադալին: Հակառակ դեպքում պարզապես չէի մասնակցի գրունտային մրցումներին: Կարծում եմ՝ հենց նման մոտեցումն է ինձ օգնել պատրաստվել «Ռոլան Գարոսին»»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Tennis.com-ը: