fbpx
Քաղաքականություն

Ինձ հանգիստ թողեք․ Սերժ Սարգսյան

Կգա ժամանակը, ինչ հարց ունեք՝ կպատասխանեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հուղարկավորության արարողությանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ և քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ