8 ընկերություններ ստացել են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտության հավաստագրեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 6-ին մասնակցել է «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությանը:
Հավաստագրման հանձնաժողովի որոշմամբ «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտի կարգավիճակ են ստացել դեռևս թվով 8 ընկերություններ՝
«Եիա Ինժեներինգ»,
«Հայլինք Թեքնոլոջիզ»,
«Ինսօլ,
«Ինտեգրատոր»,
«Ինժեներական Պլազա»,
«Վան Թեքնոլոջիս»,
«Ուրարտու Սիստեմս»,
«Փրոջեկտ Ինտեգրեշն»:
Ինժեներական քաղաքը նախատեսվում է ապահովել առաջատար ինժեներական սարքավորումներով, հետազոտական և նախատիպային լաբորատորիաներով, հաստոցաշինության և արտադրական մեքենաներով, որոնք հասանելի են ինչպես ԻՔ-ում գործող, այնպես էլ ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերությունների համար:
«Ինժեներական քաղաք»-ի շուրջ 3 հեկտար հողատարածքը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում։ Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։
- ՊՆ ղեկավարն ու ԲՏԱ նախախարը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր
- Հայկ Չոբանյանը ու ՀՀ-ում ԱՄԷ-ի հավատարմատարը ԲՏԱ ոլորտին առնչվող հարցեր են քննարկել
Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է բոլոր ընկերություններին ԻՔ-ում ռեզիդենտի հավաստագիր ստանալու կապակցությամբ և ընդգծել, որ այս ծրագիրը երկար տարիների և մեծաթիվ մարդկանց աշխատանքի, մտքի, երազանքների արդյունք է և հույս հայտնել, որ այդ ընկերությունները մասնակից կդառնան հաջորդ տասնամյակների համար նախանշված նպատակների իրականացմանը:
«Հատկապես մեր գիտնականների և ինժեներների մտքի շնորհիվ մենք ունենք ինժեներական ճշգրիտ ճարտարագիտական շարժում, որի արդյունքի մի փոքր մասն այստեղ է: Եվ հենվելով այս հիմքի վրա՝ մենք սկսում են նոր շարժում, նոր գործընթաց, նոր ծրագիր, նոր ռազմավարություն, որը կոչվում է բարձր տեխնոլոգիական արտադրություն: Տասը տարի հետո մենք պետք է գնանք հաջորդ հանգրվանին, որը պետք է վերաբերի գիտությանը և գիտահետազոտությանը: Առաջիկա տարիներին մեր ամենամեծ ջանքերը ուղղված են լինելու կրթությանը. ՀՀ-ում ճարտարագիտական և բնագիտական կրթությունը պետք է լինի լիարժեք անվճար»,- նշել է Հայկ Չոբանյանը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով: Նրա խոսքով, ռեզիդենտները նաև հասանելիություն կստանան համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական ու նախատիպերի լաբորատորիաներին, արտադրական մեքենաներին ու սարքավորումներին։
Հավելենք, որ «Ինժեներական քաղաք» ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։
Հայտագրման պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ chrome-extension://bpmcpldpdmajfigpchkicefoigmkfalc/views/%D5%B0%D5%A5%D5%BF%D6%87%D5%B5%D5%A1%D5%AC%20%D5%B0%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4%D5%B8%D5%BE%D5%9D%20https://www.eif.am/arm/news/engineering-city/:
Տեղերը սահմանափակ են և առավելությունը կտրվի ժամանակային առումով առավել վաղ ներկայացված դիմումներին: