Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը երկուշաբթի Թայվան կղզու ափերի մոտ է ուղարկել 30 մարտական ինքնաթիռ: Այս մասին հայտնում է կղզու ՊՆ-ն, փոխանցում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ ավիացիան մուտք է գործել կղզու հակաօդային պաշտպանության նույնականացման համակարգ:
Չինաստանի կենտրոնական կառավարության և նրա կղզի-նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին՝ այն բանից հետո, երբ Չինաստանի Կոմկուսի ուժերի հետ քաղաքացիական պատերազմում պարտվածները տեղափոխվեցին Թայվան: 1990-ականների սկզբից կողմերը սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: