ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերի մոտ ինքնաթիռ է ջուրն ընկել, որում եղել է 7 մարդ։ Այս մասին հայտնել է WCTI-TV հեռուստաալիքը՝ նշելով, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Ինքնաթիռում եղել են չորս դեռահասներ և երեք մեծահասակներ, այդ թվում՝ օդաչուն:
Առափնյա պահպանությունը հայտնել է, որ ինքնաթիռն անկանոն թռիչք է կատարել՝ նախքան ռադարի էկրանից անհետանալը:

