Azat.tv-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում
«ՀԱՏԻՍՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԼԵՌ Է
Հաջորդ քայլն ի՞նչ անենք Հատիսը պահպանելու համար: Շարժում սկսենք, որպեսզի թույլ չտանք, որ բանը անցնի բանից: Կամավորներ են հարկավոր, հինգ-տաս հոգով միգուցե սար էլ շուռ տանք, բայց հարյուր ու հազար հոգով մեր լեռը ինքնիշխան կպահենք: Ազգային գանձերը վեր դասելով՝ օլիգոպոլ բնույթի և առհասարակ՝ անպատժելիութունը կչեղարկենք մեր հանրությունում:
Գործող իշխանությունը ասում էր, որ օրենքի դիկտատուրա է լինելու, բայց իրենք հետևողական չեն և իրենց հատկապես վերջին շրջանի քաղաքական որոշումները, կողմնորոշումները չեն բխում ՀՀ օրենսդրությունից:
Իսկ մենք հետևողկան լինելու՞ ենք, որ օրենքի դիկտատուրան գործի, որ ազգային արժեքները պահպանվեն, թե՞ հավեսին, գործին կամ արատավոր ու բացասական զգացողություններին ենք տանուլ տալու՝ սուզվելով ավելի դժվարին ու վատ վիճակի մեջ ու հանգելու ինքնության կորստի:
Դե եթե պայքարում ենք, ուրեմն ձեզանից սկսած ու ինձնից վերջացրած՝ եկեք կամավորագրվենք Հատիսի պաշտպանությանը: Բոլորիդ գաղափարները կարևոր են, բոլորիդ դիրքորոշումը կարևոր է:
Այս գործում ակտիվ դրսևորվելով՝ չի նշանակում, որ մեր պետությունն այլ ավելի մեծ ազգային ու պետական խնդիրներ չունի: Ունի, այդ պատճառով էլ սա է մեզ պատել: Բայց, եթե բաց թողնենք այս ներքին տարածքային վեճը, բարձիթողի անենք օրենքի կատարումը, եթե ազգային հուշարձանները թույլ տանք խաթարվեն, ապա ոչ մի այլ հարցում միգուցե այլևս չկարողանանք դրսևորվել:
Ոչ մեկս չի մոռացել Արցախի, Սյունիքի, ռազմագերիների, պաշտպանության ու անվտանգության, տնտեսական, սոցիալական և ազգային այլ հիմնախնդիրները:
Հատիսի պայքարում հաղթելը նշանակելու է, որ մենք ներքին ռեսուրս ենք ստեղծում պայքարելու հիմնախնդիրներն ի շահ մեզ լուծելու համար»,-գրել է նա: