fbpx
Ժամանց

Instagram-ը կարող է թաքցնել գրառումների հավանումերի քանակը

Instagram սոցցանցը գրառումների տակ հավանությունների քանակը քողարկող դիզայն է թեստավորում: Նոր գործառույթի մասին իր թվիթերյան իր միկրոբլոգում գրել է բջջային հավելվածների փորձագետ Ջեյն Մանչուն Վոնգը: Նա ցուցադրել է համապատասխան սքրինշոթները:

«Մենք ուզում ենք, որ ձեր բաժանորդները կենտրոնանան այն բանի վրա, թե ինչ եք գրել, ոչ թե մտածեն, թե քանի լայք են ստանում ձեր գրառումները»,-պարզաբանել է նա:

Նշվում է, որ լայքերի բացակայությունը գրառման տակ կարող է նվազեցնել «մրցակցության զգացողությունն» Instagram-ում, քանի որ օգտատերերը կդադարեն համեմատել սեփական ցուցանիշներն ավելի մեծ ժողովրդականություն վայելող ընկերների կամ աստղերի ցուցանիշների հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ