fbpx
Աշխարհ

Instagram-ը նոր գործառույթ է ներկայացրել

Instagram-ի վարչությունը մտադիր է ներկայացնել նոր գործառույթ, որն ամբողջ աշխարհում օգտատերերին թույլ կտա մակնշել այն հրապարակումները, որոնք, իրենց կարծիքով, վստահության արժանի չեն: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտարարել է Facebook ընկերության պաշտոնական ներկայացուցիչ ` Ստեֆանի Օթուեյը: 

Ինչպես նշված է նրա մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Փոյնթերի ինստիտուտ լրագրողական հետազոտական կենտրոնի պաշտոնական կայքում, օգտատերերը կկարողանան նշել, որ որեւիցե հրապարակում համարում են սխալ՝ ճշտելով, որ այնտեղ բերվում է «անհավաստի տեղեկատվություն»: Այս դեպքում այդ նյութերը կստուգեն Facebook-ի գործընկերները զանգվածային լրատվամիջոցների եւ հետազոտական կազմակերպությունների թվից: Նրանք, ինչպես կարծում են ընկերությունում, կկարողանան պարզել, թե հավաստի են արդյոք նյութերը: 

Ինչպես պարզաբանել է Օթուեյը, ստուգման արդյունքներով Facebook-ի գործընկերները կնշեն, թե հրապարակումը համարում են արդյոք, մասնավորապես, «իրականությանը համապատասխանող», «անհավաստի» կամ «մոլորության մեջ գցող»: Ամեն դեպքում նշված նյութերը չեն հեռացվի: Եթե պարզվի, որ դրանք վստահության արժանի չեն, Instagram-ի աշխատակիցները կձեռնարկեն միջոցներ, որպեսզի այն օգտատերերի թիվը, որոնք կարող են ծանոթանալ տվյալ գրությանը, նվազեցվի: Դրա համար, մասնավորապես, կարող են հեռացվել հրապարակումների որոշ թեմատիկ նշաններ: 

Օթուեյի խոսքով՝ նշված գործառույթն արդեն մատչելի է ԱՄՆ-ի օգտատերերին: Երկու շաբաթվա ընթացքում այն կներկայացնեն ամբողջ աշխարհում: Համանման ծառայություն արդեն կա Facebook սոցցանցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ