Intel-ը և Qualcomm-ն արգելել են իրենց աշխատակիցներին Huawei-ի գործընկերների հետ խոսել տեխնոլոգիաների և տեխնիկական չափանիշների մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ այդպիսի սահմանափակումներ են սահմանել նաև InterDigital-ը, Wireless-ը և LG Uplus-ը։
Նշվում է, որ խոսքը ընկերությունների աշխատակիցների ոչ պաշտոնական զրույցներին է վերաբերում, որոնք տեղի են ունենում միջազգային հանդիպումների ժամանակ։
Ընկերություններն այդ որոշումը կայացրել են Huawei-ի՝ ԱՄՆ-ի սև ցուցակում ներառվելու ֆոնին։
