Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին չի ցանկանում լքել ակումբը: Սակայն ակումբը այլ դիրքորոշում ունի: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ միլանյան ակումբը ժամանակ էր տվել ֆուտբոլիստին՝ ապագայի հարցը որոշել մինչև հուլիսի վերջ: Արգենտինացին ոչ մի ակումբի առաջարկ, սակայն, չի ընդունել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանցիները պատրաստ են մինչև պայմանագրի ավարտը խաղադաշտ դուրս չբերել հարձակվողին: «Ինտերը» թույլ կտա խաղացողին միայն մարզումներ անցկացնել:
Իկարդիի ծառայություններով հետաքրրքված են «Նապոլին» և «Յուվենտուսը»: Ֆուտբոլիստը դեռ երկու պայմանագիր ունի «Ինտերի» հետ: