fbpx
Առողջապահություն

Ինչ պետք է անել այրվածքների ժամանակ. խորհուրդներ ԱՆ-ից

ԱՆ այրվածքաբանության գծով խորհրդատու Կարինե Բաբայանը խորհուրդներ է տվել այրվածքների ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու հետ կապված:
«Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում:
Զգույշ հանե՛ք հագուստը, զարդերը կամ սեղմող իրերը` հետագայում այտուցվելու դեպքում սեղմումից խուսափելու համար։
Ծածկե՛ք այրվածքի մակերեսը` կիրառելով ստերիլ բինտ կամ մաքուր բամբակյա կտոր։

Ցավը մեղմացնելու համար կիրառե՛ք ցավազրկողներ:
Հետևե՛ք վերքային մակերեսի հիգիենային։
Դիմե՛ք բժշկի, հատկապես երբ առկա է ափի մակերեսից ավելի կամ խորը ախտահարում։
Ի՞նչ չի կարելի անել այրվածքի դեպքում
Մի՛ կիրառեք բամբակ, քանի որ թելերը կմնան վերքային մակերեսին:
Մի՛ դրե՛ք սառույց, այն լրացուցիչ վնասելու է մաշկը։

Մի՛ բացեք բշտերը` վարակի ներթափանցման չնպաստելու համար:
Մի՛ քսեք կարագ, ճարպեր կամ այլ միջոցներ` առանց բժշկի հետ խորհրդակցելու։

Մի՛ հանեք այրված մակերեսին կպած հագուստը, այն կարող է լրացուցիչ վնասել մաշկը։
Մի՛ փորձե՛ք բուժել այրվածքը ինքնուրույն, դա կարող է հանգեցնել վիճակի վատթարացման և առաջացնել վտանգավոր բարդություններ, ընդհուպ՝ մահ։

Ցանկացած առողջական խնդրի դեպքում պետք է խորհրդակցել միայն բժշկի հետ և ուշադիր հետևել բժշկի բոլոր խորհուրդներին և նշանակումներին:

Կարևոր է ուշադիր ուսումնասիրել ցանկացած դեղի կամ բուժական միջամտության մասին տեղեկատվությունը՝ քննարկելով այն բժշկի հետ:

Զգուշացե՛ք ավանդական, ոչ ապացուցահենք միջոցներ կիրառելուց, դրանք կարող են վտանգավոր և անարդյունավետ լինել»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ