fbpx
Իրավական

Իոաննիսյան նոր լուրեր է ներկայացրել Սյունիքից

Դանիել Իոաննիսյան իր Facebook-ի էջում գրառում է արել՝ կապված Սյունիքի հետ։

«Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

Որոշ լուրեր Սյունիքից.

1. Տեղ գյուղում, ուր առավոտվանից ՔՊ-ն ընտրողների է բերում-տանում (այդ թվում` առանց համարանիշերի մեքենաներով), ժամը 14։30-ի դրությամբ 639 ընտրողներից 64-ը քվեարկել են օգնողի միջոցով։
Որպես կանոն, այդ օգնողները իրենք են որոշում, որ պիտի օգնեն ու քվեախցիկում ընտրողին չեն էլ հարցնում, թե ում է ուզում քվեարկի` պարզապես ընտրողի ներկայությամբ քվեարկում-գնում են։

2. Նույն գյուղում ՔՊ-ից ավագանու անդամի թեկնածու (ով Սյունիքի մարզպետի ազգականն է) սպառնացել է «Ապրելու Երկիր» կուսակցությունից ավագանու մեկ այլ թեկնածուի։

3. Գորիսում մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել «Առուշ Առուշանյան» դաշինքի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքի մասին։ Իրավապահները տեղեկացված են։

4. Տաղ և Գորիս համայնքների ղեկավարների պաշտոնակատարների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասով հանցագործության մասին հաղորդումներ ենք պատրաստում, շուտով կներկայացնենք դատախազություն։

Այս և այլ դեպքերի մանրամասները կներկայացնեմ ժամը 17։00-ի Գորիսի «Գորիս» հյուրոնացում կայանալիք ասուլիսին»,- գրել է Իոաննիսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ