Երևան

Իոաննիսյանի ՀԿ-ն հաղորդում է հղել դատախազին՝ կապված Երևանի ավագանու անդամների վրա ճնշումների հետ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է հղել գլխավոր դատախազին՝ կապված Երևան քաղաքի ավագանու անդամների վրա ճնշումներով:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Մասնավորապես, կարծում ենք, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից «Իմ քայլը» խմբակցության մի շարք ավագանու անդամների վրա ճնշումներում առկա է քրեական օրենգրքի 311.2 հոդվածով նախատեսված հանցակազմ:

Ավելին, հաշվի առնելով, որ ճնշում գործադրողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, դատախազությունից խնդրել ենք միջոցներ ձեռնարկել վկաների պաշտպանության ուղղությամբ», – գրել է Իոաննիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ