fbpx
Խորհրդարան

Իոաննիսյանն անդրադարձել է ԲՀԿ-«Պատիվ ունեմ» անորոշությանը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ-«Պատիվ ունեմ» դաշինք անորոշությանը։

Բանն այն է, որ այս պահի դրությամբ անցողիկ շեմը (կուսակցությունների համար՝ 5 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոս) հաղթահարել են միայն 2 ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը։ Բայց օրենքով նախատեսված է, որ պետք է խորհրդարան անցնեն առնվազն 3 ուժեր, իսկ այդ տեղի համար ամենահավական թեկնածուները ԲՀԿ-ն (սա գրելու պահին՝ 4․27 տոկոս) և «Պատիվ ունեմ»-ն են (սա գրելու պահին՝ 5.26 տոկոս), որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմերը։

«Այս մասով «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիմումի հիման վրա ուրբաթ օրը ԿԸՀ-ն տվել է օրենքի պաշտոնական պարզաբանում։

Այսպիսով, եթե անցողիկ շեմը հաղթահարեն միմիայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ կստանա նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը` անկախ նրանից կուսակցություն է, թե դաշինք», – պարզաբանել է Իոաննիսյանը։

Այսինքն՝ այս տվյալներով՝ երրորդ տեղով ԱԺ է անցնում «Պատիվ ունեմ» դաշինքը։

Նշենք, որ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն էլ 3 տոկոս է հավաքել, ում շանսերը 3-րդ տեղով անցնելու՝ չնայած քիչ են, բայց կան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ