ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Բաղդադի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իրաքի դաշնային ոստիկանության զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի, իսկ ևս երեքը վիրավորվել են:
Մինչ այս հայտնել էինք, որ կեսգիշերին մոտ գրոհայինները հարձակվել էին Կիրկուկ նահանգի Էր-Ռաշադ շրջանի գյուղերից մեկի մոտ գտնվող ուղեկալի վրա:
Արմատականների հետ բախումը տևել էր մի քանի ժամ, իսկ օգնության ուղարկված ուժերը երկար ժամանակ չէին կարողանում տեղ հասնել, քանի որ ճանապարհները ականապատված էին ահաբեկիչների կողմից: