fbpx
ՏՏ

Հայտնի են iPhone 16 Pro Max-ի գինն ու բնութագրերը

Anthony անունով հայտնի ինսայդերն ու վերլուծաբանը, որը X սոցիալական ցանցում ճանաչված է @TheGalox_ մականունով, բացահայտել է նոր iPhone 16 Pro Max-ի բնութագրերն ու գինը։

Աղբյուրի տվյալներով՝ սմարթֆոնը կունենա 6,9 դյույմանոց Samsung M14 OLED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ և 1600 նիտ առավելագույն պայծառությամբ: Նոր արտադրանքի աշխատանքի համար պատասխանատու կլինի Apple A18 Pro առաջատար չիպը՝ զուգակցված 8 ԳԲ օպերատիվ հիշողության հետ։

IPhone 16 Pro Max-ի հիմնական տեսախցիկը բաղկացած կլինի 48 Մպ մոդուլից, որը կլրացվի 48 Մպ գերլայնանկյուն մոդուլով և պերիսկոպի հեռաֆոտո ոսպնյակով՝ տետրապրիզմով 5x օպտիկական խոշորացումով և 12 Մպ կետայնությամբ։

Մարտկոցի հզորությունը կկազմի 4676 մԱ/ժ, իսկ լարով լիցքավորման աջակցությունը՝ 25 Վտ։ Անլար լիցքավորման հզորության մասին տեղեկություններ դեռ չկան։

Ի թիվս այլ բաների, ինսայդերը նաև հաստատել է, որ նոր սմարթֆոնի կորպուսի վրա կլինի Capture Button կոճակ, որը պատասխանատու կլինի տեսախցիկի գործարկման և նկարելու համար։

Anthony-ի տվյալներով՝ iPhone 16 Pro Max-ը վաճառքում կհայտնվի 1199 դոլարով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ